111 միլիոն դրամ է վճարել Երևանի քաղաքապետարանը 2023 թվականից տեղադրված 10 չաշխատող էլեկտրոնային թեքահարթակների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիվստ Արթուր Չախոյանը:
«Ըստ պաշտոնական գրության՝ Երևանի քաղաքապետարանը մեկ էլեկտրոնային թեքահարթակի համար վճարել է 12.5 միլիոն դրամ, մինչդեռ ավելի բարձր որակի և ժամանակակից ուկրաինական արտադրության էլեկտրոնային թեքահարթակը արժե ընդամենը 150,000գրվ, որը ՀՀ դրամով կազմում է 1,376,115 դրամ։
Ստացվում է՝ մեկը տասին ուռճացրել են գինը։
Ավելին, այդ ուռճացված արժեքով՝ 2023 թվականից տեղադրված 111 միլիոն դրամ արժողությամբ 10 թեքահարթակները մինչ օրս չեն աշխատում։
Այսինքն՝ 111 միլիոն դրամը մսխվել է, իսկ իշխանությունը առիթը բաց չի թողնում գլուխ գովելու, թե իբր 10 թեքահարթակ է տեղադրվել, որոնք չեն աշխատում»,- գրել է նա: