Խոշոր ավտովթար՝ Սյունիքում. մազութն ամբողջությամբ թափվում է գետը


Խոշոր ավտովթար՝ Սյունիքում. մազութն ամբողջությամբ թափվում է գետը
Հուլիս 16 23:29 2025

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար ու արտակարգ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում իրանական համարանիշերով «Scania» մակնիշի՝ մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին ու մասամբ կախվել Ողջի գետի վրա։

 

Ըստ նախնական տեղեկությունների կա տուժած, իսկ վթարի հետևանքով սկսվել է մեծ քանակի մազութի արտահոսք, որը թափվում է Ողջի գետը։

 

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։