Գործող կառավարիչը վաղուց է ապացուցել՝ իր ցանկություններն իրացնելիս խնդիր չունի օրենքը տրորելու հետ


Գործող կառավարիչը վաղուց է ապացուցել՝ իր ցանկություններն իրացնելիս խնդիր չունի օրենքը տրորելու հետ
Հուլիս 11 08:41 2025

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

Բավական չէ, որ իշխանությունն առանց դատարանի վճռի մարդկանց ահաբեկիչ է հռչակել, հիմա էլ հանրային տրամադրություններն է ստուգում հասկանալու` ի՞նչ կլինի, եթե ՀՀ-ում ընդդիմադիր կիսակցություն փակվի:

 

Այն, որ գործող կառավարիչը վաղուց է ապացուցել, որ իր ցանկություններն իրացնելիս բացարձակ խնդիր չունի օրենքը տրորելու հետ, բոլորն արդեն համոզվել են:

Մյուս կողմից, Մայր Աթոռն օկուպացնելու և հնազանդեցնելու ճիգեր գործադրողներն առհասարակ խնդիր չունեն կուսակցություն կողպելու հետ:

Դեռ պարզ չէ, թե իրադարձություններն ինչ ծավալով կզարգանան, սակայն ՀՅԴ-ի ու նրա անդամների դեմ այս ապօրինությունները շարքը դատապարտելի է և սպասարկում է ոչ միայն ներքին, այլ արտաքին նպատակներ: