ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այն, ինչ գրում և անում է գործող կառավարիչը դա է իրական ահաբեկչությունը` սեփական երկրի ու նրա քաղաքացիների նկատմամբ:
Վախի մթնոլորտի սփռում, ահաբեկում, բռնություններ և մարդկանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ. սրանք մեր երկրում արդեն սովորական դարձած իրադարձություններ են և անընդհատ ուղեկցելու են մեզ այնքան ժամանակ, քանի սրանք կան:
Կառավարությունը երկիրը տանում է քաոսի և անկայունության ճանապարհով` խիստ հարվածի տակ դնելով երկրի կենսունակությունը»: