Պուշկինյան ոլորաններում մեքենաներ են բախվել․ 6 վիրավոր կա


Պուշկինյան ոլորաններում մեքենաներ են բախվել․ 6 վիրավոր կա
Հուլիս 7 23:14 2025

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 20։30-ի սահմաններում Վանաձոր–Ստեփանավան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Պուշկինյան ոլորաններում», բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։

 

Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 4-ը՝ Ստեփանավանի, 2-ը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ։ Ստեփանավանի հիվանդանոց տեղափոխվածներից մեկը այնուհետև տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։