Տրանսպորտի համար չվճարելու պատիժը շատ խիստ է լինելու. «Ժողովուրդ»


Տրանսպորտի համար չվճարելու պատիժը շատ խիստ է լինելու. «Ժողովուրդ»
Հուլիս 4 09:21 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ Ազգային ժողովը վերջնականապես ընդունեց օրինագիծն այն մասին, որ քաղաքացիները, ովքեր կբոյկոտեն հանրային տրանսպորտի սակագնի վերաբերյալ եւ չեն վճարի, կտուգանվեն: Կտուգանվեն նաեւ այն քաղաքացիները, որոնք կօգտագործեն այլ անձի համար նախատեսված, արտոնյալ պայմաններով տրված քարտերը, օրինակ՝ տատիկ-պապիկների, հաշմանդամություն ունեցող անձանց եւ այլոց:

 

Կարճ ասած՝ 150 դրամ դարձնելուց հետո տուգանքի միջոցով փորձ է արվում տրանսպորտային մուտքերը ավելացնել՝ մոտեցնելով 100%-ի: Մեզ փոխանցում են, որ վերահսկողությունը շատ խիստ է լինելու»։