Երևանում հերթական անգամ ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա


Երևանում հերթական անգամ ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա
Հուլիս 3 21:03 2025

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենան և առանց համարանիշի մոտոցիկլը։

 

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ, ում առաջինը օգնության են հասել «Nissan Rogue»-ի վարորդը, վթարի հարևանությամբ գործող «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։

 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Nissan Rogue»-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։