«Մինչ բոլորս մտահոգված ենք եկեղեցու վրա սկսված ապազգային հարձակմամբ և բռնապետության հաստատման դեմ պայքարով՝ ակտիվ գործընթացներ են տեղի ունենում արտաքին ուղղությամբ, որոնք արագացել են ՀՀ դե-ֆակտո կառավարիչի Ստամբուլ այցից հետո»,- նշել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Եվ այսպես.
◾️ Նախ փաշինյանը մեր անունից Ստամբուլում փաստացի հայտարարում է (https://168.am/2025/06/21/2234164.html), որ Թուրանի ճանապարհը (ավելի հայտնի «Զանգեզուրի միջանցք» անունով), խնդիր չէ։
◾️Վերջին օրերին թուրք-ադրբեջանական տարբեր տեղեկատվական հարթակներ նշում են, որ «միջանցքի» հարցում Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան համաձայնություն է ձեռքբերվել՝ հղում անելով տարբեր անանուն աղբյուրների։ Խոսք է գնում նաև Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին։
◾️Երեկ մի շարք աղբյուրներ (https://www.middleeasteye.net/news/azerbaijan-aliyev-and-armenia-pashinyan-meet-dubai) նշում են, որ ԱՄԷ միջնորդությամբ հուլիսի երկրորդ կեսին Դուբայում տեղի է ունենալու Ալիև-փաշինյան հանդիպում, որտեղ պետք է քննարկվի «խաղաղության պայմանագիր» անունով մի թուղթ։ Ակնհայտ է, որ հանդիպման օրակարգում լինելու է «միջանցքը»։
◾️Նույնպես երեկ որոշ դիվանագիտական աղբյուրներ (https://alphanews.am/trampi-varchakazmy-erevanin-ou-baqvin-a/) հայտնեցին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև քննարկվում է «միջանցքի» բացման ամերիկյան տարբերակը՝ առանց Հայաստանի վերահսկողության ճանապարհ, որը կհսկեն ամերիկյան ընկերության ներկայացուցիչները։
◾️ Այս ամենը տեղի է ունենում Իրանի ու Ռուսաստանի հետ Բաքվի հարաբերությունների լարմանը համընթաց։ Միաժամանակ Ադրբեջանում նորից ակտիվորեն խոսում են (https://www.middleeasteye.net/news/why-azerbaijan-russia-relations-are-breaking-point) Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա հիմնելու մասին։
Հասկանո՞ւմ եք, չէ՞, ինչ է կատարվում։
Հարավային Կովկասում ռուսական ու իրանական ազդեցության վերացում, դրա փոխարինում թուրքականով, որը ձեռնտու է Արևմուտքին, Թուրքիային։ Իսկ թե ինչ կլինի թուրքական վերահսկողության տակ մնացած Հայաստանին, որևէ մեկին չի մտահոգում։
Պարզվում է՝ նույնիսկ մեզ էլ»,- գրել է Վարուժան Գեղամյանը։