Իշխանությունը նախագահ Սարգսյանի դեմ արդեն 4-րդ գործն է ուղարկում դատարան․ Աբրահամյան


Իշխանությունը նախագահ Սարգսյանի դեմ արդեն 4-րդ գործն է ուղարկում դատարան․ Աբրահամյան
Հուլիս 3 09:25 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

 

ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող գործողությունների շրջանակներում, իշխանությունը նախագահ Սարգսյանի դեմ արդեն 4-րդ գործն է ուղարկում դատարան:

 

Արդեն մեռելներին են գերեզմաններից հանում` ցուցմունքներ գրել տալիս ու էլի հետ ճանապարհում:

Իշխանության քարոզչությանը հարուստ նյութեր մատակարարելու համար, յուրաքանչյուր գործի հիմքում տարբեր չարչարկված ձևակերպումներ են դնում, որպեսզի հետագայում թանկով ծախեն հասարակության վրա:

ՀԳ. Զարմանալիորեն մի քանի ամիս առաջ, ներընդդիմադիր որոշ շրջանակներ էլ անընդհատ «նավոդկեք» էին անում Սերժ Սարգսյանի վրա, թե բա` ինչի՞ չեն նստացնում Սերժ Սարգսյանին, ինչի քրեական գործերն առաջ չեն գնում: Դե իշխանությունն էլ անհաղորդ չմնաց այդ հորդորներին, համագործակցությունը համատեղ ջանքերով կայացվեց: