Փաշինյանն իրեն համեմատել է Լյուդովիկոս 14-րդի հետ․ «Հրապարակ


Փաշինյանն իրեն համեմատել է Լյուդովիկոս 14-րդի հետ․ «Հրապարակ
Հուլիս 3 08:33 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Լյուդովիկոս 14-րդն է «Պետությունը ես եմ» արտահայտության հեղինակը: Ամերիկյան համալսարանում «իրական Հայաստանի» վերաբերյալ դասախոսության ժամանակ Փաշինյանը հայտարարել է․ «Ինչպես Լյուդովիկոսն է ժամանակին ասել՝ պետությունը ես եմ, այնպես էլ մեր դեպքում Տիգրան արքան, Արտաշես արքան են եղել․․․հետեւաբար, սա եւս փաստում է, որ մեր պետությունը մեր ինքնությունն է»:

 

Ապա տողատակերով հասկացրել է, որ պետությունը նաեւ ինքն է, եւ իր դեմցանկացած ոտնձգություն ոտնձգություն է պետության, մեր ինքնության դեմ։

 

Ի դեպ, Լյուդովիկոս 14-րդըպատմության մեջ մնացել է որպես նվաճող, հզոր բանակ ու նավատորմ ստեղծած միապետ։ Նրա շրջանը Ֆրանսիայի պատմության մեջ կոչվել է Ոսկե դար, ինքը` Արեւ արքա, որի օրոք ծաղկել են գիտությունը, մշակույթը, ճարտարապետությունը: Այնպես որ՝ համեմատության ոչ մի եզր: