Նիկոլ Փաշինյանը ահաբեկում է ՀԷՑ-ի աշխատակիցներին


Նիկոլ Փաշինյանը ահաբեկում է ՀԷՑ-ի աշխատակիցներին
Հուլիս 2 23:50 2025

«ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը գրել է․

 

ՀՀ սահմանադրության 44-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք: Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

 

Նիկոլ Փաշինյանը ահաբեկում է ՀԷՑ-ի այն աշխատակիցներին՝ սպառնալով պատժել նրանց աշխատանքից ազատելով, ովքեր պատրաստվում են օգտվել խաղաղ հավաքների մասնակցելու իրենց սահմանադրական իրավունքից։ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն՝ օրինական հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: