Զրուցակիցները կարևորել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը


Զրուցակիցները կարևորել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը
Հուլիս 2 18:13 2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ Արևելյան հարևանության երկրների պետական հատվածի վարկային գործառնությունների հարցով ղեկավար Մատեո Ռիվելինին գլխավորությամբ:

 

Փոխվարչապետ Գրիգորյանը կատարած աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել հանդիպմանը մասնակցող ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրային, ով ավարտում է իր առաքելությունը տվյալ պաշտոնում:

 

Զրուցակիցները երկուստեք կարևորել են ԵՆԲ կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը և անդրադարձել դրանց ընթացքին: Մհեր Գրիգորյանը նշել է, որ ԵՆԲ առանցքային գործընկեր է ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի, ինչպես նաև տնտեսության համար առանձնահատուկ կարևորություն ունեցող բնագավառներում իրականացվող բարեփոխումների տեսանկյունից:

 

Հանդիպմանը հետևել է ՀՀ կառավարություն-ԵՆԲ ծրագրերի տարեկան քննարկումը, որի մասնակցել են ԵՄ դեսպանը, ներգրավված գերատեսչությունների, պետական այլ մարմինների, հիմնադրամների ներկայացուցիչները։