ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իրեն հավատացյալ մարդ է համարում ու վստահեցնում, թե իր համար Հայ առաքելական եկեղեցին սրբություն է։
«Ես Կտրիճ Ներսիսյանին հորդորում ու խնդրում եմ, որ հնարավորինս արագ լքի իր կարգավիճակը, ինչքան երկար տևեց այս պատմությունը, այդքան այս պատմությունն իրեն ու մեր երկրին ձեռնտու չի լինելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը վստահ պնդեց՝ Վեհափառ Հայրապետը լքելու է Մայր Աթոռը, ժամանակի հարց է։
«Խնդրում եմ՝ թող լքի»,- ասաց նա։
ԱԺ նախագահը Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռում չտեսնելու համար պատրաստ է պայքարել, համոզել, այն, ինչ, ըստ նրա, ամեն օր անում է Նիկոլ Փաշինյանը։