Դուք քննարկե՞լ եք, թե որն է ձեր թերացումը, որ անընդհանտ այսպիսի վիճակի մեջ եք ընկնում. Նազարյանը՝ փոխնախարարին


Դուք քննարկե՞լ եք, թե որն է ձեր թերացումը, որ անընդհանտ այսպիսի վիճակի մեջ եք ընկնում. Նազարյանը՝ փոխնախարարին
Հուլիս 1 12:55 2025

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի համար էլ է անհասկանալի, թե ինչու է կառավարությունն այսքան հրատապ կերպով ՀԷՑ-ի ազգայնացման նախագիծը բերել օրակարգ:

 

«Կարելի էր հանգիստ կերպով, առանց պատգամավորներին անհարկի անհանգստացնելու, բերել նախագիծը: Հարցերը շատ կարևոր են, չես հասցնում լուրջ ուսումնասիրել ու քննարկել: Ինչո՞ւ է կառավարությունն այսքան անլուրջ իրավիճակի, բյուրոկրատական քաշքշուկի մեջ ընկնում: Դուք քննարկե՞լ եք, թե որն է ձեր թերազումը, որ անընդհանտ այսպիսի վիճակի մեջ եք ընկնում»,- ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանից հետաքրքրվեց Նազարյանը: