Էգեյան ծովում հանգստանում է․ «Հրապարակ»


Էգեյան ծովում հանգստանում է․ «Հրապարակ»
Հուլիս 1 09:30 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

 

Այս լարված շրջանում, երբ երկրում ռեպրեսիաներ են մոլեգնում, թիրախավորվել է Հայաստանյայց եկեղեցին, սրբազաններ, հայտնի գործարար, ընդդիմության ներկայացուցիչներ են կալանավորվել, ընդդիմադիր ճամբարներից մեկի առաջնորդը` Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանում չէ:

 

Մեզ ասացին, որ նա Էգեյան ծովում` Հունաստանում, հանգստանում է եւ թիմի հետ շփվում է օնլայն եղանակով: «Հայաստան» դաշինքի անդամները, որպես կանոն, հրաժարվում են նման հարցերի պատասխանելուց, իսկ Բագրատ Միկոյանը միայն իր նախընտրած լրատվամիջոցների հետ է շփվում: Քոչարյանի ազգականներից մեկը մեզ հետ զրույցում հաստատեց միայն այն, որ նա երկրում չէ: