«Nissan»-ը վերածվել է մոխրակույտի. 3 վիրավոր կա


«Nissan»-ը վերածվել է մոխրակույտի. 3 վիրավոր կա
Հունիս 21 15:50 2025

Այսօր՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ահազանգ է ստացվել, որ Արարատ բնակավայրում՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհ է բռնկվել կայանված վիճակում գտնվող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

 

Հրշեջները մարել են կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։