Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ը, «Subaru»-ն. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում. կա վիրավոր


Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ը, «Subaru»-ն. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում. կա վիրավոր
Հունիս 21 15:16 2025

Այսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ ձիարշավարանի հարևանությամբ, բախվել են «Mercedes», «Subaru» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վասնավածներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները: Բախման հետևանքով «Subaru»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում:

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: