ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը «Սիլլոգիզմ ա լյա ընդդիմություն» վերտառությամբ հրապարակում է արել։
«Ա.) Նիկոլի իշխանավարման ամեն օրը նոր սպառնալիք է Հայաստանի գոյությանը:
Բ.) Նիկոլն ամեն ինչի ունակ է՝ միայն, թե պահի սեփական իշխանությունը:
Գ.) Պիտի սպասել 2026 թ. ընտրություններին, քանի որ հենց առաջիկա մեկ տարին վերաբերելի չէ կետ Ա-ին, իսկ հենց ընտրությունները կեղծելը վերաբերելի չէ կետ Բ-ին»,- նշել է Ֆարմանյանը։