Փնտրվում է նախագիծ․«Հրապարակ»


Փնտրվում է նախագիծ․«Հրապարակ»
Հունիս 20 09:52 2025

«Հրապարակ» գրում է ․ Սամվել Կարապետյանի կալանավորումից առաջ Փաշինյանը լրագրողներին ասել էր․ «ԱԺ-ում արդեն կա ՀԷՑ-ն ազգայնացնելու եւ կից օրենքներում փոփոխությունների նախագիծ»։ 2 օր ԱԺ կայքում փնտրեցինք՝ նախագիծ չգտանք: Վահագն Ալեքսանյանին հարցրինք՝ նախագիծը որտե՞ղ է։ «Կլինի»՝ աշխատանքներ են տարվում։ Մինչդեռ ՔՊ-ականներն անտեղյակ էին այդ նախագծից, միաբերան ասում էին` չկա նման նախագիծ։ Տնտեսական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանն անգամ չգիտեր՝ իրե՞նք, թե՞ կառավարությունն է նման նախագիծ հեղինակելու: Արման Եղոյանը, որը տեղում լսել էր Փաշինյանի ասածը, երեկ զարմացած ճշտեց` ճի՞շտ ենք մեջբերում վարչապետի խոսքերը։ Նիկոլ Փաշինյանն այս հարցում էլ է ստել՝ տպավորություն ստեղծելով, թե Կարապետյանը քաղաքական հետապնդման չի ենթարկվում, այլ, իմանալով, որ ուզում են ազգայնացնել ՀԷՑ-ը, դուրս է եկել իշխանության դեմ։