Ով է Սամվել Կարապետյանի գործով մեղադրողը․ «Հրապարակ»


Ով է Սամվել Կարապետյանի գործով մեղադրողը․ «Հրապարակ»
Հունիս 20 09:12 2025

«Հրապարակ» գրում է ․ Երեւանի քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Արտակ Կարապետյան) Սամվել Կարապետյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառեց 2 ամսով կալանք։ Մենք հետաքրքրվեցինք, թե ով է պաշտպանել այս ակնհայտ ապօրինի մեղադրանքը դատարանում: Իրավապահ համակարգի մեր աղբյուրներն ասացին, որ հանրային մեղադրողն Արամ Դոլինյանն է` Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։ Նա Աննա Վարդապետյանի հրամանով 2023-ին Արմավիրի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից տեղափոխվել է այս վարչություն, բայց դատախազության հնաբնակներից է․ նրան 2007-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պարգեւատրել են Մխիթար Գոշ հուշամեդալով։ 2007-ին էլ նշանակվել է Արմավիրի մարզի դատախազի օգնական: Հայտնի է նաեւ նրանով, որ արդեն քանի տարի դատարանում պաշտպանում է եւս մեկ ապօրինի մեղադրանք` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ, եւ ամեն անգամ առարկում է Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդությանը: