Արդեն իսկ կան լոգիստիկ խնդիրներ․ փոխվարչապետը՝ Իրան-Իսրայել հակամարտության հետևանքների մասին


Արդեն իսկ կան լոգիստիկ խնդիրներ․ փոխվարչապետը՝ Իրան-Իսրայել հակամարտության հետևանքների մասին
Հունիս 18 18:36 2025

Արդեն իսկ ի հայտ են եկել լոգիստիկ խնդիրներ: ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝  պատասխանելով Իրան-Իսրայել հակամարտության՝ Հայաստանի վրա հնարավոր հետևանքների վերաբերյալ հարցին։

Նա նշեց, որ բոլոր պոտենցիալ խնդրիները մոնիտորինգի տակ են։

«Այո, և փախստականների, և լոգիստիկ, և էներգետիկ խնդիրներ չի կարելի բացառել։ Պետք է մշակել սցենարներ, որոնք ինչ-որ պահի կարող են պետք լինել,   բայց կարող է և պետք չլինել։

Մենք այդ հարցերը պահում ենք ուշադրության կենտրոնում, մշակում ենք այս կամ այն  սցենարներից ելնելով գործողությունների պլաններ»,- ասաց Մհեր Գրիգորյանը