Կապանում բախվել են «Ուրալ»-ը և «Suzuki»-ն․ երկու վիրավորներից մեկը երեխա է


Կապանում բախվել են «Ուրալ»-ը և «Suzuki»-ն․ երկու վիրավորներից մեկը երեխա է
Հունիս 14 11:06 2025

Հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 316 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Վարդան Ա․-ի վարած «Ուրալ 4320» մակնիշի և Երևանի բնակիչ 36-ամյա Դավիթ Ա․-ի վարած «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Suzuki»-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 7-ամյա Ն․ Ա․-ն և 38-ամյա Գոհար Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:

 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Ուրալ 4320»-ը հաշվառված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հաշվեկշռում։