«Հրապարակ» թերթը գրել է․
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական դատարանի դատավոր, ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանը, ըստ ԲԴԽ մեր աղբյուրի, վերջին կարգապահական վարույթից «պլստացել» է՝ կրկին պատերազմում զոհված որդու հանգամանքով պայմանավորված։
Մեզ ասացին, որ ԲԴԽ-ն վարույթը մերժելու որոշման պատճառաբանական մասում կրկին անդրադարձել է Հովսեփյանի ծանր հոգեբանական վիճակին ՝ պայմանավորված որդու կորստով։
Նշենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Նաիրա Հովսեփյանի «մեղքերը» ԲԴԽ-ն ներում է` «ծանր հոգեբանական վիճակը» հաշվի առնելով, ինչը եւս կարող են պաշտոնից զրկված դատավորները ՄԻԵԴ-ում օգտագործել` մատնանշելով խտրական վերաբերմունքը իրենց եւ Նաիրա Հովսեփյանի նկատմամբ։
Մանրամասներ թերթի այսօրվա համարում։