Արթուր Վանեցյանի անվտանգությունն ապահովող պահնորդական ծառայության տղաներն ազատ արձակվեցին:
Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ այսօր Արսեն Բաբայանը հայտնել էր, որ քրեական ոստիկանությունը նորից նույն կեղծ պատրվակով, ապօրինի զենք կրելու սուտ կասկածանքով ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին: