Արագածոտնի մարզում կասկածելի միջատները բնության 80 %-ի «հերն անիծել» են, իսկ Էկոնոմիկայի նախարարությունում անտարբերություն է


Արագածոտնի մարզում կասկածելի միջատները բնության 80 %-ի «հերն անիծել» են, իսկ Էկոնոմիկայի նախարարությունում անտարբերություն է
Հունիս 12 23:27 2025

Արդեն 3 օր է՝ Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Շողակն բնակավայրում կասկածելի միջատները մի իսկական փորձանք են դարձել գյուղացիների գլխին։

«Գյուղացիներն ասում էին. «3-4 օր է՝ էս միջատները, որոնց մենք ավելի շատ նմանեցնում են մորեխների,  գյուղի մեծ մասին ահ ու սարսափի մեջ են պահում։ Անգամ երեխաներն են վախենում, էլ չենք ասում, որ բերքի 80 %-ի «հերն անիծել են» արդեն։ Չգիտենք, թե որ կառույցին դիմենք։ Էկոնոմիկայի նախարարություն ենք դիմել, խոստացել են, որ կգան, բայց էս 3 օր է դարձել են Նոյի ագռավը։ Մտածում ենք՝ կարող ա սպասում են մորեխները գյուղում սաղ բնության «հերն անիծեն», նոր հետո կբարեհաճեն։ 

Առաջ լավ էր, Գյուղատնտեսության նախարարություն կար, նման դեպքերում ահազանգում էինք գյուղնախարարություն ու մարդիկ շատ օպերատիվ արձագանքում էին մեր խնդիրներին։ Հիմա կարծես թե չկա Գյուղատնտեսության նախարարություն, չկա գյուղացու խնդիրը լուծող։  Ուզում ենք էդ էկոնոմիկայի նախարարության կաբինետներում իրենց «թափանները» լցնող պաշտոնյաներին ասենք, որ եթե դրա դեմը չառնեք, էս միջատները հերթով սաղ գյուղերով գնալու են։ Վերջում, որ տեսնեն էլ բնություն չկա, ձեր կաբինետներում ձեզ «ճռիկ-վռիկ» են անելու։  Էնպես որ ուշքի եկեք ու օրերի, անգամ՝ ժամերի ընթացքում սրա դեմն առեք»,-հայտնում է shamshyan.com-ը։