Մհեր Գրիգորյանը չի հերքել, որ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Թուրքիա


Մհեր Գրիգորյանը չի հերքել, որ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Թուրքիա
Հունիս 12 21:23 2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր չհերքեց տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Թուրքիա։

NEWS.am-ի հետ զրույցում փոխվարչապետը ասել է. «Տեղեկությունը չեմ մեկնաբանում, հետևեք պաշտոնական լրահոսին»։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման հանձնաժողովի աշխատանքներին, Մհեր Գրիգորյանն ասաց՝ կոնտակտներ կան։