Tert.am-ը վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանին հարցրեց` արդյո՞ք նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Անկարա: «ՀՀ վարչապետի բոլոր միջազգային այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»,- պատասխանեց Բաղդասարյանը:
Ավելի վաղ 24News-ը՝ հղում անելով իր բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրին, գրել է, որ վարչապետ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա, որտեղ հանդիպում է ունենալու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։