Նշավանում բնակիչը խեղդել, ապա մորթազերծ էր արել շանը


Նշավանում բնակիչը խեղդել, ապա մորթազերծ էր արել շանը
Հունիս 12 15:31 2025

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում հունիսի 9-ին տեղեկություններ են ստացվել, որ Նշավան գյուղի բնակիչը սատկեցրել է իր շանը:

 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ 42-ամյա տղամարդը հարևանի հավերն ուտելու համար խեղդել, ապա մորթազերծ է արել Հասկի ցեղատեսակի իր շանը։

 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։