Ձեռնպահ եմ մնում այդ թեմայով խոսելուց, դրա մասին Հայկ Մամիջանյանն ամեն ինչ ասել է, լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով իմպիչմենթի գործընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության գործողություններին։
«Ո՞վ է ասել, որ այդ գործընթացը դատապարտված է։ Գործընթացը սկսում է, երբ Ազգային ժողովի մեկ պատգամավոր առաջադրում է վարչապետի թեկնածու»,-ասաց Սարգսյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե 36 ստորագրություն է պետք, ինչը չկա, ինչպե՞ս են ԱԺ-ում գործընթաց սկսելու՝ Սերժ Սարգսյանը պատասխանեց.
«Մենք ասացինք, որ նիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54 ստորագրություն, 36-ը կապ չունի»։