Ինչպես միշտ գործող եկեղեցականները հերթական անգամ տիեզերական կեղծիքի մասնակից են ուզում դարձնել մտավորականությանը. Արայիկ Հարությունյան


Ինչպես միշտ գործող եկեղեցականները հերթական անգամ տիեզերական կեղծիքի մասնակից են ուզում դարձնել մտավորականությանը. Արայիկ Հարությունյան
Հունիս 12 11:20 2025

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է.

 

«Կտրիճ Ներսիսյանի ամենասիրելի հայրերից մեկը՝ Հայր Ասողիկը, դիմել է մտավորակններին՝ կոչ անելով գալ և փրկել կաթողիկոսի աթոռին նստած մարդուն:

 

Ինչպես միշտ գործող եկեղեցականները հերթական անգամ տիեզերական կեղծիքի մասնակից են ուզում դարձնել մտավորականությանը: Եվ սա ահավոր է: Իրենք հրաժարվում են պատասխանել հարցին՝ Կտրիճ Ներսիսյանը ունի՞ երեխա/երեխաներ, թե՞ ոչ, բայց մյուսներին կոչ են անում՝ եկե՛ք միասին պաշտպանենք կեղծիքը:

 

Սա հերթական աղետն է»: