Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավորներ կան


Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավորներ կան
Հունիս 7 19:52 2025

Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

 

Վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։