«Հրապարակը» գրում է ․ Պետական պաշտոնյաների քմահաճությունները ծանր են նստում հարկատուներիս վրա։ Տեղեկացանք, որ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության նախկին պետ Ամբակում Գրիգորյանի կողմից ազատված պաշտոնյաներից մեկը հաղթել է վարչական դատարանում, եւ դատարանը որոշել է, որ անցած տարվա հունվարին ազատված պաշտոնյան ոչ միայն պետք է վերականգնվի նախկին կամ դրան հավասարեցված պաշտոնում, այլեւ պետք է հարկադիր պարապուրդի դիմաց փոխհատուցում ստանա՝ ողջ ընթացքի համար, միջին աշխատավարձի չափով։ Խոսքը Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Աբովյան» բաժանմունքի նախկին պետ Գեւորգ Վարոսյանի մասին է, որին Գրիգորյանն ազատել է պաշտոնից՝ բաժնի վերաձեւավորման պատրվակով: Իրականում իրենց դեմ դուրս եկած տասնյակ ենթակաների հենց այս մեթոդով են ազատել աշխատանքից` բաժիններին ենթաբաժին են կցել, անունը դրել վերաձեւավորում։ Վարոսյանի հայցի վերաբերյալ որոշումը, ի դեպ, նախադեպային է լինելու մյուս աշխատակիցների համար նույնպես։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 06․ 06․ 25 թ համարում։