Յունիբանկը վերաբացել է «Սիսիան» մասնաճյուղը


Յունիբանկը վերաբացել է «Սիսիան» մասնաճյուղը
Հունիս 4 11:09 2025

Սիսիան քաղաքում՝ ավելի ընդարձակ ու ժամանակակից տարածքում իր աշխատանքն է  վերսկսել Յունիբանկի մասնաճյուղը:  Այն գտնվում է ք. Սիսիան, Իսրայելյան փողոց 6/2 հասցեում: 

Մասնաճյուղում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ինչպես անհատ, այնպես էլ՝ կորպորատիվհաճախորդների արագ և հարմարավետ սպասարկման համար։

«Ուրախ ենք ողջունել մեր հաճախորդներին վերաբացված մասնաճյուղում: Մենք ձգտում ենք մոտ լինելմեր հաճախորդներին և ապահովել սպասարկման հաճելի պայմաններ՝ տրամադրելով բանկային բոլոր ծառայությունները»,- նշեց «Սիսիան» մասնաճյուղի կառավարիչ Գրիշա Ստեփանյանը։

Մասնաճյուղը մատուցում է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ սպառողական և բիզնեսվարկերի տրամադրում, ավանդների և հաշիվների բացում, միջազգային դրամական փոխանցումներ, այդթվում՝ UBPay համակարգի միջոցով, ներդրումային գործիքներ, բազմարժութային բանկային քարտեր ևայլն: 

Մասնաճյուղում տեղադրված է ինքնասպասարկման տերմինալ և հերթերի կառավարման համակարգ՝ հաճախորդների ժամանակը խնայելու համար:  

«Մենք կշարունակենք ներդրումներ կատարել ենթակառուցվածքների զարգացման և սպասարկմանկատարելագործման մեջ, որպեսզի մեր հաճախորդները ստանան առավել հարմարավետ ևժամանակակից բանկային ծառայություններ: Յունիբանկը նախատեսում է մասնաճյուղային ցանցիփուլային արդիականացում ամբողջ Հայաստանում: Մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը զուգընթաց՝ Յունիբանկն ակտիվորեն զարգացնում է թվային ծառայությունները՝ ստեղծելով սպասարկմանհամապարփակ համակարգ, որը յուրաքանչյուր հաճախորդի հնարավորություն է տալիս ընտրել բանկիհետ փոխգործակցության իրեն ամենահարմար ձևը՝ մասնաճյուղում կամ մոբայլ հավելվածներիմիջոցով»,-ասաց Յունիբանկի մասնաճյուղային ցանցի տնօրեն Արսեն Պողոսյանը: