Փաշինյանի հակաեկեղեցական արշավն արվում է գերազանցապես Ադրբեջանի թելադրանքով։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Այս նկարը տեղադրել է Ադրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված «Կալիբեր» կայքը իր տելեգրամյան ալիքում, որտեղ «հաջողություն են մաղթում Փաշինյանին եկեղեցու դեմ պայքարում»։
Ինչպես ասել եմ՝ բոլոր համընկնումները պատահական չեն։ Փաշինյանի հակաեկեղեցական արշավն արվում է գերազանցապես Ադրբեջանի թելադրանքով, սա այնքան անթաքույց է արվում, որ չնկատել հնարավոր չէ»,-գրել է նա։