Զեյնալյանի մուտքը ՍԴ չի ողջունվել, բայց ստիպված են լինելու աշխատել․ «Ժողովուրդ»


Զեյնալյանի մուտքը ՍԴ չի ողջունվել, բայց ստիպված են լինելու աշխատել․ «Ժողովուրդ»
Մայիս 29 08:56 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ներկայացրել է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ ներսում Զեյնալյանի թեկնածությունն ընդունվել է սառն ընդունելությամբ։ Դատարանի մի շարք անդամներ նախընտրում էին տեսնել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։

Սակայն Փաշինյանը որոշել է Վարդանյանին պահել խորհրդարանում, իսկ ՍԴ ուղարկել Զեյնալյանին։ Արդյունքում՝ ՍԴ դատավորները, անկախ իրենց նախընտրություններից, ստիպված են լինելու համագործակցել Զեյնալյանի հետ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: