Այսօր՝ մայիսի 24-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ծաղակաձոր քաղաքում «Bagi» տեսակի կվադրոցիկլը կողաշրջվել է և կան զոհեր:
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ վթարի հետևանքով մահացածները 2007-2008 թվականներին ծնված աղջիկներ են։ Նրանք երեկ տոնել են իրենց Վերջին զանգը։
4 ընկերներով գնացել են Ծաղկաձոր, «Bagi» մակնիշի կվադրոցիկլ են վարձակալել, որից հետո տեղի է ունեցել վթարը։ Ըստ կայքի աղբյուրի՝ վթարի ենթարկվածները Երևանի թիվ 29 դպրոցի աշակերտներ են եղել։