Դե ինչ, խուճապի մեջ ՔՊ-ին մեղադրող լրատվամիջոցները գնացել են իրենց սեփականատիրոջ մոտ հարցազրույց վերցնեն: Նման գրառում է կատարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով 4 ԶԼՄ-ների Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցի վերաբերյալ լուրը։
«Նա դուրս է եկել իր քարանձավից, որովհետև պոչը տրորվել է, դուրս է եկել պաշտպանվի, արդարանա, որ ինքը Հայաստանի Ռոբերտ Քոչարյանը չի, որ մարդասպան չի, որ թալանչի չի, 100.000.000 դոլարը ու մնացած գույքերը օրինական Ղարաբաղից բերած փողեր են, և այլն, և այլն: Դուրս է եկել, որ ատելություն սփռի, դեմքի մուսկուլներով խաղա, ուժ ցույց տա, համ էլ իր ԱԺ աջարակիցներին պաշտպանի: Բայց վախեցած օտարը նույնիսկ չի համարձակվել բաց ասուլիս անել, ուղիղ ասուլիս անել, կանչել է կառավարելի լրատվամիջոցներին, մոնտաժի ենթարկելու հնարավորությունն է պահել:
Ինքն իրեն է հարցազրույց տվել, կարճ ասած:
Արի, արի՜, դուրս արի, մենք քեզ վաղուց էինք սպասում»,-նշել է նա:
Ավեի վաղ հայտնել ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել News.am, Yerevan.Today, 5-րդ ալիք և Politik.am լրատվամիջոցներին։ Հարցազրույցը տեղի է ունեցել երկրորդ նախագահի գրասենյակում։
Այն կհեռարձակվի երկուշաբթի՝ մայիսի 19-ին։ Ամբողջական տարբերակը կտեղադրվի նաև նախագահ Քոչարյանի համացանցային պաշտոնական հարթակներում։