Երևանում բախվել են «Volkswagen»-ն ու «Mercedes»-ը. կա տուժած


Երևանում բախվել են «Volkswagen»-ն ու «Mercedes»-ը. կա տուժած
Մայիս 14 17:23 2025

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:35-ի սահմաններում Ուլնեցի և Ահարոնյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Արտակ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 58-ամյա Մկրտիչ Կ.-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները: 

 

Վթարի հետևանքով «Volkswagen»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել «Mercedes»-ի վարորդը, քաղաքացիները, և, ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»: 

 

Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա անցել հետիոտնի համար նախատեսված մայթով և բախվել ճանապարհին տեղադրված բանջարեղենի խանութի ապակե ցուցափեղկին՝ մասամբ հայտնվելով խանութի տարածքում: 

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

 

«Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ «Volkswagen»-ի վարորդի սթափությունը պարզելու համար, քննիչի հանձնարարականով, հիվանդանոցում նրանից արյան նմուշ է վերցվել: