Պոպուլիզմը Հայաստանում որոշակի արդյունքների հասավ. ՍԴ նախկին փոխնախագահ


Պոպուլիզմը Հայաստանում որոշակի արդյունքների հասավ. ՍԴ նախկին փոխնախագահ
Մայիս 8 10:44 2025

Երևանում մեկնարկել է Դատավորների եվրոպական միության ամենամյա համաժողովը։

Եվրոպական դատարանի նախկին դատավոր, Սահմանադրական դատարանի նախկին փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը վստահ է՝ այս հավաքը կարող է ունենալ որոշակի դրական ազդեցություն ոչ միայն դատավորների ազգային միությունների կայացման, այլև, որ ավելի կարևոր է, դատավորների անկախության իրական ապահովման ու դատարանների նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման համար։

«Մեր երկրում մենք այդ վստահության մակարդակի բարձրացման խնդիրն ունենք»,- ընդգծեց նա։

Գյուլումյանի խոսքով՝ որոշելու համար, թե արդյոք դատարանը կարող է համարվել անկախ, գոյություն ունեն որոշակի չափորոշիչներ՝ դատավորների նշանակման կարգն է ու նրանց պաշտոնավարման ժամկետը, և արտաքին ճնշումների դեմ երաշխիքների ապահովման ու իրապես անկախ ընկալվելու առումով դատավորների միությունները բավականին անելիքներ ունեն։

Նա շեշտեց, որ պոպուլիզմը Հայաստանում որոշակի արդյունքերի հասավ՝ հարվածի տակ դնելով դատական իշխանությանը։

«Դրա արդյունքն այն է, որ մենք ՄԻԵԴ-ում դատավորների պաշտոնավարման հետ կապված ունենք ներկայացված գործեր ու ունենք արդյունք, որով դատավորների դիմումը հիմնազուրկ չհամարվեց ու խախտում արձանագրեց»,- ընդծեց ՍԴ նախկին փոխնախագահը։