Երևանում մայրն ահազանգել է, որ դուստրը մահացել է բժիշկների նշանակած սխալ դեղերով բուժման հետևանքով


Երևանում մայրն ահազանգել է, որ դուստրը մահացել է բժիշկների նշանակած սխալ դեղերով բուժման հետևանքով
Մայիս 8 10:33 2025

Ապրիլի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնից տեղեկություն է ստացվել, որ Բելլա Բ․-ն իրենց հայտնել է առ այն, որ իր 57-ամյա դուստրը, ունենալով օնկոլոգիական հիվանդություն, բուժում է ստացել Տիգրան Մեծ 12 հասցեում գործող «Հու Ֆու» գրասենյակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը քննիչներին հայտնել է, որ  բուժման ընթացքում սխալ դեղորյաքով և բուժման արդյունքում դստեր՝ Լիդիա Խ․-ի առողջական վիճակը կտրուկ վատացել է և 2024թ.-ին հունիսի 30-ին դուստրը մահացել է։

Դեպքի փաստով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։