Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պնդեց՝ որևէ բանի մասին խոսելիս պետք է հասկանան, թե ինչի մասին են խոսում:
Անդրադառնալով Wizz Air-ին ՝ Փաշինյանը նշեց, որ այն ՀՀ զբոսաշրջիկ բերող կազմակերպություն է, որի գործունեության արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճելու են և թոշակներն ու պետական ծախսերն ավելացնելու հնարավորություն են ունենալու:
«Սա ՀՀ-ում ոչ միայն ուղիղ ներդրում է, այլև միջազգային հեղինակավոր այդ բրենդի կողմից ազդակ է միջազգային հանրությանը, որ Հայաստանը ներդրումներ անելու, տնտեսական գործունեություն ծավալելու շատ լավ տեղ է»,-նշեց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է ԱՆԻՖ-ին, Փաշինյանը պնդեց, որ իրենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ու ձեռնարկելու են, որ ՀՀ քաղաքացիների համար ճամփորդելու այլընտրանքային և մատչելի եղանակներ ձևավորվեն. «Առավոտից իրիկուն խոսում եք գների թանկացման մասին, մենք էլ ենք խոսում դրա մասին: Դե, եկեք գնանք ու տեսնենք ՀՀ-ում ավիատոմսերի գների դինամիկան վերջին 10տարվա ընթացքում․ բա էդ քաղաքացու գրպանի՞ց չի: Փաշինյանի կառավարությունը պետական բյուջեն կրկնապատկել է և 4.2մլդ դոլարի լրացուցիչ եկամուտ է բերել ՀՀ-ին: 5 մլրդ դոլարրրից ավելի գույք, որ այսօր պետք է մնար տարբեր կոռուպցիոներների գրպանում, այսօր ծառայում է ՀՀ-ին»
Փաշինյանը նշեց՝ կոռուպցիայի դեմ պայքարում ամենակարևորը կոռուպցիայի վերաբերյալ իրազեկումն է: