Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնում, որի արդյունքում ձերբակալվել է 9 ոստիկան:
Հակակոռուպցիոն կոմիտեից Aysor.am-ին հայտնեցին, որ ոստիկանները ձերբակալվել են հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։
Կոմիտեից հայտնեցին, որ միջոցառումն իրականացվել է իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։
Նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ կոմիտեից չեն հայտնում։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա հաղորդում է ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։