«Միջուկային բազան դարձրել են անասնագոմ». նախկին նախարարը փակագծեր է բացում. «Փաստ»


«Միջուկային բազան դարձրել են անասնագոմ». նախկին նախարարը փակագծեր է բացում. «Փաստ»
Մայիս 3 09:12 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իբր նախկինում քիչ էին ամեն ինչ ծախել, հիմա էլ սրանք են ծախում՝ ինչ հնարավոր է: Նման հայտարարություն է անում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը:

«Սա ուզում է զինվորական հոսպիտալները վաճառել, Իջևանի պոլիգոնն է վաճառում, զորամասեր է վաճառում, ու օդում կախված է մնում՝ իսկ զորքը որտե՞ղ է պարապելու: Ավելին ասեմ, այն բազայում, որտեղ խորհրդային տարիներին միջուկային գլխիկներն էին պահվում, հիմա կովեր են պահում, անասնագոմ են դարձրել»,- «Փաստի» հետ զրույցում բացահայտում է Կարապետյանը:

Նա անդրադառնում է նաև Արցախի, արցախցիների խնդրին ու նախկին նախագահներին. «Այդ հարցով մի նախադասություն չեմ լսել: Ասում են՝ նախկինում այսպես, այնպես, սա ենք արել, նա ենք արել: Հա, բայց նախկինում ինչ եղել, եղել է: Հիմա ի՞նչ եք ասում, ասեք՝ ի՞նչ եք անելու, Արցախը վերադարձնելու նպատակ ունե՞ք, թե՞ ոչ, ի՞նչ պիտի անենք Արցախի մեր հայրենակիցների հետ: Ոչ մի բառ չեն ասում»,-նշում է Արշակ Կարապետյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում