Վարորդը ինֆարկտ է ստացել, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի․ վիրավոր կա


Վարորդը ինֆարկտ է ստացել, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի․ վիրավոր կա
Ապրիլ 30 23:20 2025

Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։