Փրկարարները Ծաղկաձորում և Ապարանում արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա


Փրկարարները Ծաղկաձորում և Ապարանում արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա
Հունվար 8 09:20 2025

Հունվարի 7-8-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Ծաղկաձոր և Ապարան քաղաքներում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։