Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ջախջախեց «Ուիգան Աթլետիկին» 4:0 հաշվով:
Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ: Նշենք, որ այս գոլը Մխիթարյանի համար առաջինն է Անգլիայի Գավաթում:
Խաղի ընթացքում աչքի ընկան Մարուան Ֆելաինին, Քրիս Սմոլինգը և Բասթիան Շվայնշտայգերը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում իր մրցակցին կիմանա վիճակահանությամբ:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Ուիգան»՝ 4:0
Գոլերը՝ Ֆելաինի (44), Սմոլինգ (57), Մխիթարյան (74), Շվայնշտայգեր (81)
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Ուիգանին». Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)










