Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին


Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին
Մայիս 19 16:01 2024

Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել գյուղ։

Երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո) Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանին բացատրեց, որ նախորդ օրը հեռուստատեսությամբ տեսել են, որ կիրանցցի կանայք հուզվել, լացում են և այսօր որոշել են մշակութային գործիչներով գան տեսակցեն իրենց։

Արթուր Մկրչյանը հայտնեց, թե  նման բան չի եղել, ընդամենը լրագրող Անի Գևորգյանը ռեպորտաժ է հեռարձակել, որտեղ խանութը կորցրած կիրանցցի կինը հոզվել, լաց էր լինում։

Արցախցի լրոգրողը մոտեցավ ոստկանապետին և հիշեցրեց, որ 2023 թվականին էլ 120 հազար արցախցին հոզված լաց լինելով լքում էին իրենց տները։

Արթուր Մկրտչյանը լրագրողներից մեկից հետաքրքրվեց, թե նա որտեղից է և լսելով, որ Արցախից, արձագանքեց․ «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք»։