Միրզոյանն ասել է, որ հանդիպման նպատակը խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հասնելն է


Միրզոյանն ասել է, որ հանդիպման նպատակը խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հասնելն է
Մայիս 10 16:25 2024

Ալմաթիի հանդիպման նպատակն է համաձայնեցնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, ըստ ԱՊԱ-ի՝ այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Ալմաթիում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից առաջ։

Նշվում է, որ Միրզոյանը ընդգծել է նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը։