Այս իշխանությունները մեզ տանում են դեպի անդունդ. պետք է խենթ լինել. ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ


Այս իշխանությունները մեզ տանում են դեպի անդունդ. պետք է խենթ լինել. ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ
Մայիս 10 11:39 2024

Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Երևանի պետական համալսարան։ ԵՊՀ-ականները Սրբազանին դիմավորեցին «Սարդարապատ» երգով։

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը հայտարարեց, որ ուսանողները սկսել են ինքնաբուխ ակցիա՝ բարձրացնելու իրենց ձայնը։

«Այս իշխանությունները մեզ տանում են դեպի անդունդ, ինչը մեզ համար անընդունելի է»,- ասաց նա։

Աբաջյանը նշեց, որ դասադուլը սկսել են «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար» երգով, որովհետև, ըստ նրա,  պետք է խենթ լինել այս իրավիճակից դուրս գալ կարողանալու համար։

Նա ասաց, որ ԵՊՀ-ում դասապրոցես գրեթե չի ընթանում։

Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Ափոյանն էլ նշեց, որ իրենք հավատով ու հուսով են, որ այս «կռացած վիճակից ոտքի կկանգնենք»։

«Մենք մեր հայրենիքի համար ենք դուրս եկել, մենք մեզ պատասխանատու ենք զգում հայրենիքի համար»,- նշեց Ափոյանը։