Ոչ ոք իրավունք չունի կպնելու եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան


Ոչ ոք իրավունք չունի կպնելու եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան
Մայիս 9 14:23 2024

Մայիսի 9-ը մեր տոնն է, մեր ժողովրդի հաղթանակի օրն է, ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մենք շատ հերոսներ ենք տվել։ Ազգը պայքարել է և կարողացել է հասնել խաղաղության և անկախության։ Մենք իրավունք չունենք մոռանալու մեր հերոսներին, պարտավոր ենք հիշել. դա հպարտության, հզորության, հարգանքի, խաղաղության տոն է»,-ասել է Գագիկ Ծառուկյանը։

Անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, եկեղեցու դեմ տարվող քարոզչությանը՝ Գագիկ Ծառուկյանը նշել է.

«Որևիցե մեկն իրավունք չունի որևիցե մեկին արգելելու, սպիտելու, պարտավորեցնելու մասնակցել կամ չմասնակցել շարժմանը։ Սա հավատքի շարժում է։ Ոչ ոք բարոյական իրավունք չունի կպնելու եկեղեցուն, եկեղեցու շնորհիվ է, որ մինչև այսօր մենք հայ ենք, մինչև այսօր մարդ ենք»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։